Ման. Սիթին կրկին սայթաքեց` չկարողանալով կոտրել Նյուքասլի դիմադրությունը 🎥

Ման. Սիթին կրկին սայթաքեց` չկարողանալով կոտրել Նյուքասլի դիմադրությունը 🎥

28/09/2024 - 17:48

Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի մեկնարկային խաղում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» դրսում մրցեց «Նյուքասլի» հետ։

Կարելի է ասել` անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ կողմերը բաժանվեցին խաղաղ արդյունքով և գրանցեցին 1:1 հաշիվը։

«Քաղաքաբնակներից» 35-րդ րոպեին հաշիվը բացեց Յոշկո Գվարդիոլը, իսկ «կաչաղակների» պատասխան գոլը 57-րդ րոպեին խփեց Էնթոնի Գորդոնը։

Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը երկրորդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց և 14 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Նյուքասլը» ունի 11 միավոր և բարձրացավ 5-րդ տեղ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023