Ման. Յունայթեդի ֆանտաստիկ comeback-ը. «կարմիր սատանաները» հաղթեցին Նոթինգհեմ Ֆորեսթին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։
Հանդիպումը պարզապես շոկային մեկնարկ ունեցավ «կարմիր սատանաների» համար, ովքեր արդեն 4-րդ րոպեին պարտվում էին 0:2 հաշվով։
«Անտառապահների» կազմից 2-րդ ու 4-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Թոնի Ավոնիյին ու Վիլի Բոլին։
Այդուհանդերձ, Էրիկ Տեն Հագի թիմը հետագայում իր մեջ ուժ գտավ և կարողացավ բեկել հանդիպման ընթացքն` անելով ֆանտաստիկ combeback և հաղթելով 3:2 հաշվով։
Մանկունյական ակումբի գոլերը խփեցին Քրիստիան Էրիկսենը, Կազեմիրոն ու Բրունու Ֆերնանդեշը։
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 6 միավոր` բարձրանալով 5-րդ հորիզոնական։
«Նոթինգհեմ Ֆորեսթը», 3 միավորով, 13-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրունո Ֆերնանդեշ, Էրիկ Տեն Հագ, Կազեմիրո, Մանչեսթեր-Յունայթեդ, Նոթինգհեմ Ֆորեսթ, Վիլի Բոլի, Տոնի Ավոնիյի, Քրիստիան-Էրիկսեն