Մանչեսթեր Յունայթեդ-ՊՍԺ. Ընթերցողի կարծիք

Մանչեսթեր Յունայթեդ-ՊՍԺ. Ընթերցողի կարծիք

13/02/2019 - 22:19

Ընթերցողի կարծիք բաժնի շրջանակում ներկայացնում ենք Մհեր Համբարձումյանի՝ մեզ ուղարկված նյութը.

«Մանչեսթեր Յունայթեդ»-ՊՍԺ

Մարզավիճակը

Ուլե Գունար Սուլշերի գալուց հետո կարմիր սատանաները բավականին լավ թափ են հավաքել: Առաջատարները աստիճանաբար մարզավիճակ են հավաքում: Թիմն արդեն կարողանում է ձեռնոց նետել աղյուսյակում իրենից բարձր դիրքում գտնվողներին, առաջին շրջանի համեմատությամբ ավելի քիչ գնդակներ է բաց թողնում, ներկայիս մարզիչն էլ թե’ պահեստային թե’ հիմնական կազմի խաղացողներից կարողանում է քամել առավելագույնը:

Հերթական անգամ «ՊՍԺ»-ն լավ մեկնարկ է վերցրել, թիմը կայուն է հանդես գալիս ներքին առաջնությունում մրցակիցներին ջախջախում մեկը մյուսի ետևից: Հարձակման առաջատարները տվյալ պահին կայուն խաղ են ցուցադրում:Գլխավոր մարզիչ Տուխելն էլ կարծես թե կարողացել է ստեղծել կուռ կոլեկտիվ և համախմբել նրանց մեկ նպատակի շուրջ: Չի կարելի ասել թե գերմանացին իր սաներից քամում է առավելագույնը, բայց առաջին մրցաշրջանի համար կարողանում է ցանկալի արդյունք ստանալ, որն իհարկե ավելի կարժեվորվի եվրոպական գլխավոր ասպարեզում շոշափելի արդյունքներ արձանագրելու դեպքում:

Դիրք և շանսերը

Ներկա պահին «Յունայթեդը» գտնվում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսյակի 5-րդ հորիզոնականում և հաշվի առնելով վերջն շրջանում թիմի ելույթների կայունությունը ապա նրանք ռեալ շանսեր ունեն «Չելսիի» և «Տոտտենհեմի» հետ պայքարելու 3-4-րդ տեղերի համար, ավելին կարմիր սատանաներից սպասել պետք չէ քանզի նրանք առաջին շրջանում չափից շատ են միավորներ շռայլել: Ներկա պահին «ՊՍԺ»-ն զբաղեցնում է Լիգա 1-ի առաջին հորիզոնականը և երկրորդ տեղը զբաղեցնող «Լիլից» գտնվում է 10 միավորի հեռավորության վրա ու կասկածից վեր է, որ հերթական անգամ հաղթող կճանաչվի: Թիմի ֆինանսական պոտենցիալը, ֆուտբոլիստների խաղամակարդակը, կազմի խորությունը, և մարզչի պոտենցիալը նրան ընձեռում այդ հնարավորությունը:

Խնդիրները

Այո’, «Յունայթեդը» հիմա կայուն ելույթներ է ունենում, ֆուտբոլիստները աստիճանաբար մարզավիճակ են հավաքում ու ռեկորդներ թարմացնում, բայց ներկա «Յունայթեդում» չկան հարց լուծող ֆուտբոլիստներ, որոնք անհրաժեշտության դեպքում միայնակ կվճռեն խաղի ելքը: «Յունայթեդի» ֆուտբոլիստները բացի Դավիդ Դե Խեայից, ոչ մեկը տվյալ պահին չի գտնվում մարզավիճակի պիկին`Ռեշֆորդը դեռ աճելու և կատարելագործվելու տեղ ունի, Պոգբան մրցաշրջանի առաջին հատվածում ավելի շատ Մոուրինյոյի հետ պատերազմով էր զբաղված և ֆուտբոլի մասին ավելի քիչ էր մտածում, Ալեքսիսը և Մատան վաղուց նախկինը չեն: Անտոնի Մարսիալը առաջատարի բնավորություն չունի: Պաշտպանությունում հանդես եկող ֆուտբոլիստները այնքան էլ բարձր մակարդակ չունեն:

Ոuլե Գունար Սուլշերն էլ իր տակտիկական գաղափարներն ու մտահաղացումներ չեմպիոնների լիգային համահունչ պիտի դարձնի: «Մանչեստրում» պետք է սովորեն նաև չթերագնահատել մրցակցին ինչի պատճատով նրանք շատ դաժան պատժվեցին նախորդ մրցաշրջանում: Լիգա 1-ի ցածր մրցակցությունը «ՊՍԺ»-ի համար չի ապահովում համապատասխան մակարդակ չեմպիոնների լիգայում ավելի հեռուն գնալու համար: Անորոշ ժամանակով շարքից դուրս է մնացել Նեյմարը, Մբապեն անհրաժեշտ փորձ և հմտություններ չունի, որպեսզի կարողանա չեմպիոնների լիգայի պես բարդ մրցաշարում թիմը իր ետևից տանել, Կավանին թեպետ ֆանտաստիկ գոլահար է, բայց նա տիպիկ տուգանային հրապարակի ֆուտբոլիստ է, առանց ուժեղ վինգերների «ՊՍԺ»-ի մարտավարական համակարգում Կավանիի խաղը խամրում է:
Կիսապաշտպանությունում էլ խնդիրները բազմազան են Ռաբիոն մնացել է առանց ֆուտբոլի, Դի Մարիան այլևս նախկին ֆանտազիստը չէ, Վերատին վերջին երկու մրցաշրջանում ավելի շատ վնասվածքներ է բուժում քան ֆուտբոլ խաղում, Յուլիան Դրաքսլերն էլ Փարիզ տեղափոխվելուց ի վեր առաջընթաց չի գրանցել: Թիմում կա Լեանդրո Պարեդես, վերջինս էլ լավ որակներ ունի բայց Չեմպիոնների լիգային համապատասխան փորձ և հմտություններ դեռ նոր պիտի ձեռք բերի: Պաշտպանությունում էլ հնչեղ անունների պակաս չկա, բայց ինչպես միշտ վճռորոշ խաղերում նրանք կաղում են: Եվս մի կարևոր խնդիր և դա «ՊՍԺ-ի հոգեբանությունն է. երբեմն թերագնահատում են մրցակցին, երբմն պարտվում իրենց վախերի պատճառով, առաջին դեպքի համար վառ օրինակը նախորդ տարվա «Ռեալի» հետ հանդիպումներն են, իսկ երկրոդ դեպքում 2016-17 մրցաշրջանի «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղը:

Դիմակայությունում հաղթելու շանսերը

 «Յունայթեդի» կայունացող մարզավիճակը, Պրեմիեր լիգայի բարձր մրցակցությունը ու ֆուտբոլիստների աճող խաղամակարդակը կարող են թիմին օգնել դիմակայությունում հաղթող ճանաչվել: Բացի այդ թիմը գլխավորում է մի մարզիչ, որը ֆուտբոլիստ ժամանակ զգացել է Չեմպիոննների լիգան հաղթելու համը, ու ներսից գիտի ակումբը ու անգամ ամենաանկայուն ֆուտբոլիստներից կարողանում է քամել առավելագույնը: Ու նա կարող է իր ճիշտ և գրագետ որոշումներով ազդեցություն ունենալ դիմակայության ելքի վրա: Կարմիր սատանաների համար մրցաշրջանը փրկելու և եկող տարի Չեմպիոնների լիագան միանգամից խմբային փուլից մեկնարկելու եզակի շանս է: «ՊՍԺ»-ն դիմակայության ակնհայտ ֆավորիտն է, քանի որ հաղթել է իր խմբում և պատասխան հանդիպումը անցկացնելու է սեփական հարկի տակ և անկախ առաջին հանդիպման արդյունքից երկրորդում կարող են իրենց ուզած ձևով բեկել հանդիպման ընթացքը: Կադրային ռեզերվը բավականին ամուր է`տրանսֆերային պատուհանների ժամանակ նրանք ստացել են բոլոր այն ֆուտբոլիստներին ում ցանկացել են, բացի այդ ներքին առաջնությունում զգալի առավելությունը նրանց թույլ կտա պատասխանատու խաղերից առաջ առաջատարերին հանգստանալու և լիարժեք պատրաստվելու հնարավորություն տալ: Բացի այդ համեմատությամբ նախորդ տարիների այս տարի փարիզցիների խաղային գրաֆիկը ավելի թեթև է, եթե նախորդ տարիներին մրցաշրջանի այս հատվածում «ՊՍԺ»-ն պայքար էր մղում բոլոր ճակատներով, ապա այս տարի նրանք արդեն զոհաբերել են Ֆրանսիական լիգայի գավաթը:

Մհեր Համբարձումյան

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022