Հենոն առաջնորդում է Ռոմային․ Հռոմը «գայլերի» ձեռքին է 🎥
Իտալական Ա սերիայի 37-րդ տուրի շրջանակում կայացավ հռոմեական հռրթական դերբին․ «Օլիմպիկո» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Ռոման» և «Լացիոն»։
Հանդիպման առաջին խաղակեսում, ճիշտ է, անցավ «Լացիոյի» տարածքային առավելությամբ, սակայն խաղն ընթանում էր հավասար և հանգիստ պայքարում։
Թվում էր՝ կողմերն ընդմիջման են գնալու 0։0 հաշվի պայմաններում, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին Պաուլու Ֆոնսեկայի սաները։ Հանդիպման 42-րդ րոպեին Էդին Ջեկոն հարձակման ձախ եզրով հիանալի անցում կատարեց և հարվածային դիրք դուրս բերեց Հենրիխ Մխիթարյանին, ով մեկ հպումով կատարած հարվածից հետո գրավեց Պեպե Ռեյնայի պաշտպանած դարպասը՝ բացելով խաղի հաշիվը։
Հայ կիսապաշտպանն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 33-րդ խաղում հեղինակեց 12-րդ գոլը, իսկ թիմերն ընդմիջման գնացին «գայլերի» նվազագույն առավելության պայմաններում։
Երկրորդ խաղակեսում «Ռոմայի» առավելությունն ավելի ակնհայտ էր, իսկ «Լացիոյի» խաղում ոչնինչ չէր ստացվում։
Ինչ-որ պահից սկսած՝ ակնհայտ էր դառնում, որ «Ռոմայի» գոլը հասունանում, որին սպասեցինք մինչև 78-րդ րոպե․ հեռահար գեղեցիկ հարվածով աչքի ընկավ Պեդրոն։
Խփած երկրորդ գոլից հետո «գայլերը» հանգստացրին խաղը և մոտեցրին այն իր տրամաբանական ավարտին՝ հաղթելով 2։0 հաշվով։
Այսպիսով, այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 61 միավոր և ամրապնդվեց 7-րդ հորիզոնականում։
Սիմոնե Ինձզագիի թիմն էլ մնաց 67 միավորով և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Էդին-Ջեկո, Լացիո, Հենրիխ-Մխիթարյան, Պաուլու Ֆոնսեկա, Պեդրո, Ռոմա, Սիմոնե Ինձզագի