Հայ ֆուտբոլիստը մասնակցել է «Վալենսիայի» դեմ կայացած Իսպանիայի գավաթի հանդիպման 🎥
Հայ ֆուտբոլիստը մասնակցել է «Վալենսիայի» դեմ կայացած Իսպանիայի գավաթի հանդիպման 🎥
11/11/2026 - 11:02

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչում «Տավերնեսը» սեփական դաշտում 0:6 հաշվով պարտվել է «Վալենսիային»։

«Չղջիկներից» դուբլ է գրանցել Այմար Բլասկեսը, մեկական գոլ են խփել Դանի Ռաբան, Ուգո Դուրոն, Լուիս Ռիոխան ու Հարվի Էլիոթը։

«Տավերնեսի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է հայ պաշտպան Արթուր Հայրապետյանը։

34-ամյա ֆուտբոլիստը 2018թ. հուլիսից հանդես է գալիս «Տավերնեսում»։ Ըստ պաշտպանի սոցցանցերի էջերի` նա կիսապրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է ու նաև դաջվածքների մասնագետ է։

«Վալենսիան» պայքարը կշարունակի մրցաշարի 1/32 եզրափակիչում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026