Հայտնի է, թե ինչ է ասել Բելինգհեմը Վալենսիա – Ռեալ հանդիպման մրցավարին 🎥
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Վալենսիայի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանդիպումը սկանդալային ավարտ է ունեցել։ 90+9-րդ րոպեին «արքայական» ակումբին հաջողվեց երրորդ գնդակն ուղարկել «չղջիկների» դարպասը, սակայն անկյունայինի խաղարկումից հետո գրոհի երկրորդ տեմպի ժամանակ գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն հնչեցրել էր եզրափակիչ սուլիչը` չարձանագրելով Ջուդ Բելինգհեմի գոլը։
Բելինգհեմը խիստ զայրացած մոտեցել է 40-ամյա մրցավարին, որն անգլիացի ֆուտբոլիստին պատժել է կարմիր քարտով։
Հայտնի է դարձել, թե ինչ է 20-ամյա կիսապաշտպանն ասել Խիլ Մանսանոյին.
«Գրո՜ղը տանի, դա գոլ էր։ Գնդակն օդում էր։ Ա՜յ քեզ, հիմարություն»,- մեջբերում է As-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Խեսուս Խիլ Մանսանո, Ջուդ Բելինգհեմ, Ռեալ Մադրիդ, Վալենսիա