Հայտնի է, թե երբ Կապառոսը կհրապարակի Հայաստանի հավաքականի կազմը

Հայտնի է, թե երբ Կապառոսը կհրապարակի Հայաստանի հավաքականի կազմը

19/08/2021 - 16:19

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայիայի պաշտոնական կայքը, օգոստոսի 25-ին՝ ժամը 12:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը կհանդիպի լրագրողների հետ։

COVID-19-ի համավարակի հետևանքով հայ մարզական լրագրողները մինչ օրս հնարավորություն չեն ունեցել ֆիզիկապես ներկա լինելու Խոակին Կապառոսի մասնակցությամբ որևէ ասուլիսի: Հաշվի առնելով, որ աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հանդիպումներից երկուսն արտագնա են, իսկ Լիխտենշտեյնի դեմ հանդիպման նախախաղային և հետխաղային մամուլի ասուլիսները, համաձայն ՈՒԵՖԱ-ի՝ COVID-19-ի սահմանափակումների կանոնակարգի, անցկացվելու են հեռավար կարգով, ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և Լրատվության բաժինը որոշել է մարզական լրագրողներին ընձեռել այդ հնարավորությունը:

Բացի այդ մամուլի ասուլիսի հենց սկզբում՝ առաջին անգամ պատմության մեջ, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ուղիղ եթերում կհայտարարի առաջիկա հանդիպումների համար հավաքական հրավիրված ֆուտբոլիստների անունները: Դրանից հետո լրագրողները հնարավորություն կստանան ինչպես կազմի վերաբերյալ, այնպես էլ այլ հարցեր ուղղելու գլխավոր մարզչին:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի որակավորման փուլի շրջանակում սեպտեմբերի 2-ին և 5-ին մեր ընտրանին արտագնա հանդիպումներ կանցկացնի համապատասխանաբար Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի հավաքականների, իսկ ամսի 8-ին Երևանում կմրցի Լիխտենշտեյնի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor