Հայտնի է դարձել, թե երբ կշարունակվի ՊՍԺ – Բաշակշեհիր հանդիպումը

Հայտնի է դարձել, թե երբ կշարունակվի ՊՍԺ – Բաշակշեհիր հանդիպումը

09/12/2020 - 12:20

Դեկտեմբերի 8-ին Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում պետք է կայանար Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի ՊՍԺ – «Իստամբուլ Բաշակշեհիր» հանդիպումը, սակայն, 14-րդ րոպեից ընթատվեց, իսկ 21-րդ րոպեին ընդհանրապես դադարեցվեց։

Բանն այն է, որ հանդիպման 4-րդ պաշտոնյա Սեբաստիան Կոլչեսկին թուրքական ակումբի գլխավոր մարզիչի օգնական Պիեր Վեբոյի մասին խոսելիս անվանել է նրան «negro», ինչից հետո մեծ սկանդալ է հասունացել և երկու ակումբների ֆուտբոլիստներն էլ չեն ցանկացել շարունակել հանդիպումը։

Երբ կրքերը հանդարտվել են, ՈՒԵՖԱ-ն պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ հանդիպումը կշարունակվի դեկտեմբերի 9-ին՝ Երևանի ժամանակով 21։55՝ խաղի 14-րդ րոպեից սկսած։ Նշվում է նաև, որ խաղին այլ մրցավարական անձնակազմ է նշանակվելու։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022