Հայաստանի Մ-21 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիա Մ-21-ին🎥

Հայաստանի Մ-21 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիա Մ-21-ին🎥

06/06/2022 - 23:00

Եվրո-2023-ի որակավորման փուլի H խմբի շրջանակում Հայաստանի Մ-21 հավաքականը` ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ավանի ակադեմիայում, մրցեց Ֆրանդիայի Մ-21-ի դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում ֆրանսիացիներն ունեին տոտալ առավելություն, ովքեր էլ հաղթեցին 4:1 հաշվով։

«Եռագույնների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Էնցո Լե Ֆեն, իսկ Ամին Գուիրին ու Մալո Գուստոն աչքի ընկան մեկական անգամ։

Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմից միակ գոլը խփեց Ժիրայր Շաղոյանը։

Նշենք, որ այս հաղթանակից հետո Ֆրանսիայի Մ-21-ը վաստակեց 25 միավոր և գլխավորում է H խմբի մրցամարային աղյուսակը։

Հայաստանը, 3 միավորով, վերջինն է` 6-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022