Հայաստանի հավաքականի պաշտպանը տեղափոխվել է Լոռի

Հայաստանի հավաքականի պաշտպանը տեղափոխվել է Լոռի

08/02/2019 - 16:58

Հայաստանի հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը համալրել է «Լոռին»,- հայտնում է վանաձորյան ակումբի պաշտոնական կայքը:

Իշխանյանի պայմանագիրն ուժի մեջ է մինչև մրցաշրջանի ավարտը՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ:

29-ամյա Իշխանյանը հանդես է եկել «Միկայում», «Ալաշկերտում», «Իմպուլսում» եւ «Գանձասար-Կապանում»: Ընդհանուր առմամբ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում անցկացրել է 142 հանդիպում, խփել 7 գոլ եւ կատարել 4 արդյունավետ փոխանցում:

Կենտրոնական պաշտպանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022