Հալանդի բենեֆիսը. Նորվեգիան կրկին հաղթեց Շվեդիային🎥

Հալանդի բենեֆիսը. Նորվեգիան կրկին հաղթեց Շվեդիային🎥

13/06/2022 - 10:08

Ազգերի լիգայի B դիվիզիոնի 4-րդ խմբի 4-րդ տուրում` սկանդինավյան դերբիի շրջանակում` Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում, միմյանց դեմ մրցեցին Նորվեգիայի ու Շվեդիայի հավաքականները։

«Վիկինգները» բավական արագ առաջ անցան հաշվի մեջ. 10-րդ րոպեին աչքի ընկավ Էրլինգ Հալանդը։

Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում երկու կողմերն էլ կարող էին մի քանի անգամ հաշվի մեջ նոր փոփոխություն մտցնեին, սակայն նախքան ընդմիջման գնալն այլևս գոլեր չգրանցվեցին։

Նոր-նոր էր մեկնարկել երկրորդ խաղակեսը, երբ հյուրերի դարպասապահ Ռոբիլ Օլսենը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց նորվեգացիների հարձակվող Ալեքսանդր Սորլոթի նկատմամբ։

Հանդիպման գլխավոր մրցավար Հարմ Օսմերսը դրվագը քննարկեց VAR համակարգի պատասխանատուների հետ և 11-մետրանոց նշանակեց «տրե կունիրի» դարպասին, որն անվրեպ իրացրեց Էրլինգ Հալանդը` դառնալով դուբլի հեղինակ։

Յանե Անդերսոնի թիմը շատ արագ` 62-րդ րոպեին, Էմիլ Ֆորսբերգի ջանքերով մեկ գնդակ հետ բերեց, ով հաշիվը դարձրեց 1:2։

Այդուհանդերձ, 77-րդ րոպեին տանտերերը վերականգնեցին երկու գնդակի տարբերությունը. աչքի ընկավ արդեն Սորլոթը, ով եզրափակեց Հալանդի փոխանցումը։

Խաղավերջում շվեդներին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը. 90+5-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Վիկտոր Դյոկերշը։

Այսպիսով, Նորվեգիայի հավաքականը համառ պայքարում հաղթեց 3:2 հաշվով։

Նշենք, որ B դիվիզիոնի 4-րդ խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Սլովենիա 2:2 Սերբիա

Խումբը 4-րդ տուրից հետո ստաղավ հետևյալ տեսքը.

  1. Նորվեգիա – 10 միավոր
  2. Սերբիա – 7 միավոր
  3. Շվեդիա – 3 միավոր
  4. Սլովենիա – 2 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022