ԿԼ. Փյունիկի հաջորդ հավանական մրցակիցը որակավորման փլեյ-օֆֆ փուլում
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի 2024/25 խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» որակավորման երրորդ փուլում ղազախական «Օրդաբասիի» արգելքը հաղթահարելու դեպքում մրցելու է «Ցելե» (Սլովենիա) – «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) զույգի պարտվողի դեմ։ «Ցելե» – «Շեմրոկ Ռովերս» դիմակայությունը կայանալու է Եվրոպա լիգայում։
Հավելենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումները կայանալու են օգոստոսի 8-ին, իսկ պատասխան խաղերը` օգոստոսի 15-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կոնֆերենցիաների լիգա, Շեմրոկ Ռովերս, Ցելե, Փյունիկ, Օրդաբասի