ԿԼ. «Ժալգիրիսն» անհավանական հաշվով ջախջախել է Թբիլիսիի «Դինամոյին»` դուրս գալով որակավորման երրորդ փուլ 🎥
ԿԼ. «Ժալգիրիսն» անհավանական հաշվով ջախջախել է Թբիլիսիի «Դինամոյին»` դուրս գալով որակավորման երրորդ փուլ 🎥
31/07/2026 - 12:13

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ժալգիրիսը» Վիլնյուսում 7:2 հաշվով ջախջախել է Թբիլիսիի «Դինամոյին»։

Լիտվայի փոխչեմպիոնից հեթ-տրիկ է գրանցել Ստանիսլավ Բիլենկին, Նիկոլա Պետկովիչը երկու գոլ է խփել, իսկ Բրայան Տեյշերան ու Նեմանյա Միխայլովիչը մեկական անգամ են աչքի ընկել։

Վրացական թիմից մրցակցի դրապասը գրավել Լեո Սանթոսը և Մատե Վացաձեն։

Դիմակայության առաջին խաղում «Դինամոն» սեփական դաշտում հաղթել էր 3:0 հաշվով։

Պատասխան մրցավեճում կատարած անհավանական քամբեքի շնորհիվ «Ժալգիրիսը» դիմակայությունում առավելության հասավ ընդհանուր 7:5 հաշվով` դուրս գալով որակավորման երրորդ փուլ, որտեղ կմրցի խորվաթական «Հայդուկի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026