Կառլո Անչելտոիին որակազրկում է սպառնում
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, հնարավոր է, որակազրկում ատանա Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։
Աղբյուրի փոխանցմաբ` ֆեդերացիան կարգապահական գործընթաց է սկսել Անչելոտիի նկատմամբ Լա լիգայի 12-րդ տուրում «Ժիրոնայի» դեմ կայացած խաղից հետո (1:1) մրցավար Մարիո Մելերո Լոպեսի դեմ արտահայտվելու համար:
Այդ հանդիպմանը Մելերո Լոպեսը 77-րդ րոպեին Մարկո Ասենսիոյի ձեռքով խաղի պատճառով 11-մետրանոց է նշանակել «արքայական» ակումբի դարպասին, որն իտալացի մասնագետն անվանել է «հորինված»։
Նշվում է, որ այժմ Անչելոտիին սպառնում է որակազրկում 2-4 խաղով։
Հաղորդվում է, որ Անչելոտիի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ավատից հետո։
Հիշեցնենք, որ «Ժիրոնայի» դեմ խաղից հետո «Ռեալ Մադրիդը» պաշտոնական մակարդակով իր դժոհությունն է հայտնել հանդիպման մրցավարական անձնակազմի նկատմամբ։
Այդ խաղում, բացի նշանակված 11-մետրանոցից, Մարիո Մելերո Լոպեսը նաև չի արձանագրել Ռոդրիգոյի խփած գոլն ու դաշտից հեռացրել է Տոնի Կրոսին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժիրոնա, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիա, Լա-լիգա, Կառլո Անչելոտի, Մարիո Մելերո Լոպես, Ռեալ Մադրիդ