Խավին մտադիր է Ռեալի դեմ հանդիպման համար փոխել Բարսելոնայի տակտիկական սխեման
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Բարսելոնան» կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին այդ հանդիպման համար պատրաստվում է փոխել «Բարսելոնայի» տակտիկական սխեման։
Աղբյուրի փոխանցմամբ` 42-ամյա մասնագետը մտադիր է 4-3-3 սխեմայից անցում կատարել 4-4-2-ի։
Խավին կարծում է, որ «Բարսելոնան», երբ խաղում է չորս կիսապաշտպաններով, ավելի լավ է վերահսկում գնդակի ընթացքը։
Բացի դրանից, այդ կերպ «կապտանռնագույնները» նվազեցնում են նաև մրցակցից արագ հակագրոհներ բաց թողնելու վտանգը։
Հաղորդվում է, որ ձախ «կեծղ» վինգերի դիրքը կզբաղեցնի Պեդրին կամ Գավին։
Սպասվում է, որ Ռոնալդ Արաուխոն «Ռեալի» դեմ հանդիպմանը դաշտ դուրս կգա պաշտպանության աջ եզրում, որպեսզի խաղա անմիջապես Վինիսիուսի դեմ։
Ժյուլ Կունդեն կտեղափոխվի պաշտպանության կենտրոն, ում հետ զույգ կկազմի Անդրեաս Քրիստենսենը։
Պաշտպանության ձախ եզրից, ամենայն հավանականությամբ, կգործի Ժորդի Ալբան, սակայն Ալեքս Բալդեի` մեկնարկային րոպեներից դաշտ դուրս գալը նույնպես բացառված չէ։
Ակնկալվում է, որ Սերխիո Բուսկետսը, ով կիսաեզրափակիչի շրջանակում «Բետիսի» դեմ կայացած խաղում մնացել էր պահեստայինների նստարանին, այս անգամ կլինի «Բարսելոնայի» մեկնարկային կազմում։
Աջ կիսապաշտպանի դիրքում միանշանակ հանդես է գալու Ուսման Դեմբելեն։
Անսու Ֆաթին նույնպես մասնակցելու է հանդիպմանը, սակայն, ենթադրաբար, Խավին նրան դուրս կբերի փոխարինման։
Նշենք, որ «Բարսելոնան» 4-4-2 տակտիկական սխեմայով հանդես եկավ նաև Լա լիգայի 16-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդի» դեմ կայացած խաղում` հաղթելով 1:0 հաշվով։
Հավելենք, որ «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հունվարի 15-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեաս Քրիստիենսեն, Անսումանե-Ֆաթի, Բարսելոնա, Գավի, Ժյուլ Կունդե, Ժորդի Ալբա, Իսպանիայի սուպերգավաթ, Խավի, Ուսման-Դեմբելե, Պեդրի, Ռեալ Մադրիդ, Սերխիո Բուսկետս