Խավին Բարսայի գլխավոր մարզչի պաշտոնը լքելուց հետո, հնարավոր է, մնա ակումբում
«Բարսելոնայում» մտադիր են շարունակել համագործակցությունը Խավիի հետ` չնայած նա պատրաստվում է հեռանալ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։
Marca-ն գրում է, որ «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է Խավիին առաջարկել գլխավոր մարզչի պաշտոնը լքելուց հետո դառնալ ակումբի հիմնադրամի դեսպանը։
44-ամյա մասնագետը սույն թվականի հունվարին հայտարարեց, որ 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո լքելու է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Լապորտան վստահ է` կկարողանա համոզել Խավիին, որ ևս մեկ մրցաշրջան գլխավորել ակումբը։
Ավելացնենք, որ կատալոնական ակումբը Լա լիգայի շրջանակում 29 խաղում վաստակել է 64 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը` առաջատար «Ռեալին» զիջելով 8 միավորով։ «Բարսելոնան» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, իսկ Իսպանիայի գավաթի խաղարկությունից արդեն դուրա է մնացել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Լա-լիգա, Խավի