Լուկա Յուրիչիչի` Կլուժ տեղափոխության ֆինանսական մանրամասները
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Փյունիկի» հարձակվող Լուկա Յուրիչիչը կարիերան կշարունակի ռումինական «Կլուժի» կազմում։
Sportball24-ը հայտնում է, որ բոսնիացի ֆուտբոլիստի վաճառքից «նռնագույններն» ստանալու են 150 հազար եվրո, որը «Կլուժը» վճարելու է մաս-մաս։
Հաղորդվում է, որ «Կլուժը» պատրաստ չի եղել միանգամից վճարել այդ գումարը, սակայն երկար բանակցություններից հետո երևանյան ակումբը համաձայնել է մի քանի մասով վճարման տարբերակին։
Նշենք, որ «Փյունիկի» և Յուրիչիչի միջև պայմանագրում առկա էր հրաժարագնի կետ, որը հենց 150 հազար եվրո էր։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր նաև ռուսական Պրեմիեր լիգայում հանդես եկող «Ֆակելը», սակայն Յուրիչիչը նախապատվությունը տվել է «Կլուժին», քանի որ ցանականում է հանդես գալ եվրագավաթային մրցաշարերում։
Բացի դրանից, «Կլուժը» Յուրիչիչին ավելի բարձր աշխատավարձ է առաջարկել, քան «Ֆակելը»։
Ընդ որում, բոսնիացի ֆուտբոլիստը ռումինական ակումբի կազմում մոտ երկու անգամ ավելի շատ է վաստակելու, քան «Փյունիկում»։
Ավելացնենք, որ հեղինակավոր Transfermarkt կայքն էլ հայտնում է, որ «Կլուժը» Լուկա Յուրիչիչի գործարքի դիմաց «Փյունիկին» վճարել է 200 հազ. եվրո։
Հավելենք, որ բոսնիացի ֆուտբոլիստը «Փյունիկի» կազմում հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից` անցկացրած 46 խաղում դառնալով 25 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուկա Յուրիչիչ, Կլուժ, ՌՊԼ, տրանսֆերներ, Փյունիկ, Ֆակել