Լիվերպուլը հիասքանչ խաղով ջախջախեց Վոթֆորդին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի մեկնարկային խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Վոթդորդի» դեմ։
Յուրգեն Կլոպի սաները որևէ հնարավորություն չտվին մրցակցին` ջախջախելով 5:0 հաշվով։
Հանդիպման հերոս դարձավ Ռոբերտո Ֆիրմինոն, ով իր անվան դիմաց գրանցեց երեք գոլ և մեկ գոլային փոխանցում։
«Լիվերպուլի» կազմից մեկական անգամ էլ աչքի ընկան Մոհեմեդ Սալահն ու Սադիո Մանեն։
Հավելենք, որ սենեգալցի հարձակվողն ԱՊԼ-ի շրջանակում խփեց իր հոբելյանական` 100-րդ գոլը։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 18 միավոր և գլխավորեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Վոթֆորդն» էլ մնաց նախապես վաստակած 7 միավորով և զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Լիվերպուլ, Մոհամեդ-Սալահ, Յուրգեն-Կլոպ, Ռոբերտո-Ֆիրմինո, Սադիո-Մանե, Վոթֆորդ