Մեսսի. Հիանալի կլիներ, եթե Ռոնալդուն մնար Ռեալում

Մեսսի. Հիանալի կլիներ, եթե Ռոնալդուն մնար Ռեալում

29/03/2019 - 20:48

Լիոնել Մեսսին կցանկանար, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալից» չտեղափոխվեր «Յուվենտուս»:

«Շատ հաճելի էր Ռոնալդուի դեմ խաղալ, թեկուզ և դա դժվար էր:

Ինձ դուր էր գալիս մրցանակներ նվաճել, երբ Ռոնալդուն «Ռեալում» էր»: Հիանալի կլիներ, եթե նա հիմա լիներ Մադրիդում:

Մեծ հարգանքով եմ վերաբերվում «Յուվենտուսին»: Նրանք ունեն հիանալի խաղացողներ, ուժեղ թիմ, իսկ Ռոնալդուի գալուց հետո ավելի ուժեղացան:

Նրանք դարձան ՉԼ-ի ֆավորիտներից՝ հաղթելով «Աթլետիկոյին»: Հուսով եմ՝ մենք էլ ենք այդ շարքում:

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստնե՞րը. կան շատ լավ ֆուտբոլիստներ՝ Նեյմարը, Մբապեն, Սուարեսը, Ազարը: Նրանցից ցանկացածը կարող է լինել լավագույնը, բայց ես Ռոնալդուին առանձնացրել եմ այդ խմբից. նա ինձ հետ է»,- ասել է Մեսսին Club 947FM-ին տված հարցազրույցում:

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022