Լիբերտադորեսի գավաթ․ Պալմեյրասը բարձրանում է փառքի գագաթնակետին🎥
Հունվարի 31-ին լեգենդար «Մարականա» մարզադաշտում կայացավ Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին երկու բրազիլական ակումբներ «Պալմեյրասն» ու «Սանթոսը»։
Հանդիպման առաջին խաղակեսում երկու թիմերն էլ զգուշավոր տեսք ունեին էին և հետախուզական ֆուտբոլ էին խաղում՝ փորձելով ճանապարհներ գտնել դեպի մրցակցի դարպասը։
Առաջին խաղակեսի միակ իրական վտանգավոր պահը ստեղծեցին «Պալմեյրասի» ֆուտբոլիստները, երբ Ռաֆայել Վեյգան հայտնվեց նպաստավոր դիրքում, սակայն վերջինիս հարվածը շեղ ստացվեց։
Երկրորդ կեսում էլ հաջողությանը մոտ էին արդեն «Սանթոսի» տղաները, սակայն հարմար դիրքերից վրիպեցին Պիտուկան ու Կայու Ժորժեն։
Թվում էր՝ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվելու է 0։0 հաշվով, սակայն «Պալմեյասի» ֆուտբոլիստներին հաջողվեց 90+8-րդ րոպեին հաղթանակ կորզել․ հարձակման աջ եզրից Ռոնիից ստացած բարձր փոխանցումից հետո հաղթական գնդակը գլխով խփեց Բրենո Լոպեսը։
Այսպիսով, «Պայմերասը» դրամատիկ պայքարում հաղթեց 1։0 հաշվով` ակումբի պատմության մեջ երկրորդ անգամ տիրանալով Լիբերտադորեսի գավաթին։ Վերջին անգամ Սան Պաուլոն ներկայացնող ակումբը բաղձալի գավաթը նվաճել էր 1999 թվականին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրենո Լոպես, Լիբերտադորեսի գավաթ, Պալմեյրաս, Սանթոս