Իտալական կրքեր Հռոմում. Ռոման համառ պայքարում հաղթեց Նապոլիին 🎥
Իտալական Ա սերիայի 17-րդ տուրի վերջին և կենտրոնական հանդիպումը կայացավ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, որտեղ «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց գործող չեմպիոն «Նապոլիի» դեմ։
Հանդիպումն անցավ անչափ լարված, կոպիտ և համառ պայքարում, որն ավարտվեց «գայլերի» հաղթանակով` 2:0 հաշվով։
Ժոզե Մոուրինիոյի թիմին հաղթանակ պարգևեցին Լորենցո Պելեգրինիի և Ռոմելու Լուկակուի խփած գոլերը։
Նշենք, որ հանդիպման ընթացքում երկու կողմերի ֆուտբոլիստները միասին վերցրած կատարեցին 31 խախտում, ստացան 11 դեղին և 2 կարմիր քարտ։
Դաշտից հեռացվեցին «Նապոլիի» հարձակվողներ Մատեո Պոլիտանոն և Վիկտոր Օսիմենը։
Հատկանշական է, որ հանդիպման ընթացքում գլխավոր մրցավար Անդրեա Կոլոմոբոն դեղին քարտով է պատժել նաև երկու ակումբների գլխավոր մարզիչներին` Ժոզե Մոուրինիոյին և Վալտեր Մացարիին։
Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 28 միավոր և բարձրացավ 6-րդ հորիզոնական։
«Նապոլին», 27 միավորով, 7-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Անդրեա Կոլոմբո, Ժոզե Մոուրինիո, Լորենցո Պելեգրինի, Մատեո Պոլիտանո, Նապոլի, Ռոմա, Ռոմելու-Լուկակու, Վալտեր Մացարի, Վիկտոր Օսիմեն