Ինտերը վստահ խաղով հաղթեց Ֆրոզինոնեին` շարունակելով գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը🎥
Իտալական Ա սերիայի 12-րդ տուրի վերջին խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Ֆրոզինոնեի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում «ներաձուրիներն» ունեին խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։
Սիմոնե Ինձզագիի թիմի գոլերը խփեցին Ֆեդերիկո Դիմարկոն ու Հական Չալհանօղլուն։
Միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը` կատարելով իր թիմի առաջին գոլի ասիստը։
34-ամյա ֆոււտբոլիստը դաշտում անցկացրեց 68 րոպե։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 31 միավոր և շարունակում է գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։
«Ֆրոզինոնեն», 15 միավորով, 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ինտեր, Հական Չալհանօղլու, Հենրիխ-Մխիթարյան, Սիմոնե Ինձզագի, Ֆեդերիկո Դիմարկո, Ֆրոզինոնե