Ինտերը ճախրում է. «ներաձուրիները» ջախջախեցին Սալերնիտանային🎥

Ինտերը ճախրում է. «ներաձուրիները» ջախջախեցին Սալերնիտանային🎥

18/12/2021 - 01:39

Իտալական Ա սերիայի 18-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Սալերնիտանայի» դեմ։

«Ներաձուրիները» ողջ հանդիպման ընթացքում ունեին հսկայական առավելություն և մրցակցին ջախջախեցին 5:0 հաշվով։

Սիմոնե Ինձզագիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Իվան Պերիշիչը, Դենզել Դումֆրիսը, Ալեքսիս Սանչեսը, Լաուտարո Մարտինեսն ու Ռոբերտո Գալյարդինին։

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 43 միավոր և շարունակում է գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։

«Սալերնիտանան» իր ակտիվում ունի ընդամենը 8 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022