Մոուրինյու. Լիվերպուլը կլիներ ֆավորիտ, եթե Բարսելոնան լիներ առանց Մեսսիի

Մոուրինյու. Լիվերպուլը կլիներ ֆավորիտ, եթե Բարսելոնան լիներ առանց Մեսսիի

20/04/2019 - 16:36

Ժոզե Մոուրինյու գնահատել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» և «Լիվերպուլի» շանսերը:

«Եթե «Բարսելոնան» լիներ առանց Մեսսիի, ապա ես կասեի, որ ֆավորիտը «Լիվերպուլն» է:

Բայց եթե «Բարսելոնան» Մեսսիի հետ է… Մեսսին Մեսսին է: Հեշտ չէ խաղադաշտում «վանդակ» պատրաստելը, որպեսզի կարողանաս կառավարել նրան:

Եթե Մեսսին ստանում է գնդակը և խաղում է մեկը մեկի դեմ, ապա ձեր վերջը եկել է: Ահա թե ինչու ինձ երբեք դուր չի եկել անհատական պաշտպանվելը Մեսսիի դեմ»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Marca-ն:

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022