Թրիլեր Բիրմինգհեմում. Ասթոն Վիլան ու Լիվերպուլը գերգոլառատ ոչ-ոքի խաղացին 🎥

Թրիլեր Բիրմինգհեմում. Ասթոն Վիլան ու Լիվերպուլը գերգոլառատ ոչ-ոքի խաղացին 🎥

14/05/2024 - 01:16

Անգլիական Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Բիրմինգհեմում, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Ասթոն Վիլան» ու «Լիվերպուլը»։

Հանդիպումն անցավ անցավ անչափ հետաքրքիր, գոլառատ և թրիլերային պայքարում, որն ավարտվեց 3:3 հաշվով։

Հանդիպման հերոս դարձավ «Ասթոն Վիլայի» 20-ամյա կոլումբացի հարձակվող Ջոն Դուրանը, որը փոխարինման դուրս եկավ 79-րդ րոպեին և 85-րդ ու 88-րդ րոպեներին երկու գոլ խփեց` իր թիմին փրկելով պարտությունից. «Լիվերպուլը» ձեռքից բաց թողեց երկու գնդակի առավելությունը։

Ունայի Էմերիի թիմից մեկ գոլ էլ խփեց Յուրի Տիլեմանսը։ Հյուրերից աչքի ընկան Կոդի Գակպոն ու Ջարեդ Քուանսան, իսկ Էմիլիանո Մարտինեսը գրավեց սեփական դարպասը։

«Լիվերպուլը» վաստակեց 79 միավոր և երրորդ տեղում է։ «Ասթոն Վիլան», 68 միավորով, 4-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023