Թրիլեր «Էթիհադում». Ման Սիթին 90+8-րդ րոպեին ոչ-ոքի կորզեց Արսենալից 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» արտագնա խաղում մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
Հանդիպման հաշիվը բացվեց բավական արագ. արդեն 9-րդ րոպեին «քաղաքաբնակներին» առաջ մղեց Էրլինգ Հոլանդը։
«Զինագործները» 22-րդ րոպեին Ռիկարդո Կալաֆիորիի հասքանչ գոլի շնորհիվ հավասարեցրին հաշիվը, իսկ 45+1-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ առաջ. անկյունայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ Գաբրիելը։
45+8-րդ րոպեին լոնդոնյան ակումբը մնաց 10 հոգով. երկրորդ դեղին քարտն ստացավ և դաշտից հեռացվեց Լեանդրո Տրոսարը։
«Սիթին» ամբողջ երկրորդ խաղակեսում ուներ տոտալ առավելություն, ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր, բայց մեծ դժվարությամբ խուսափեց պարտությունից։ 90+8-րդ րոպեին հերոսացավ Ջոն Սթոունզը։
Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։ «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 13 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Արսենալը» 11 միավորով չորրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱՊԼ, Արսենալ, Գաբրիել, Էրլինգ Հալանդ, Լեանդրո Տրոսարդ, Մանչեսթեր-Սիթի, Միկել Արտետա, Պեպ Գվարդիոլա, Ջոն Սթոունզ, Ռիկարդո Կալաֆյորի