Ըմբշամարտի ԵԱ. պայքարը կսկսի Հայաստանի ևս 5 ներկայացուցիչ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Մրցումային նախավերջին օրը պայքարը կսկսի Հայաստանի ևս 5 ներկայացուցիչ։
Փետրվարի 17-ին պայքարը կսկսեն Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ)։
Արդեն հայտնի են մեր մարզիկների մրցակիցները։
Մեժլում Մեժլումյանը 1/8 եզրափակիչում կգոտեմարտի 57 կգ քաշային կարգի նախկին աշխարհի նախկին չեմպիոն Ալբանիան ներկայացնող ռուս Զելիմխան Աբակարովի դեմ։
Հայկ Պապիկյանը պայքարի մեջ կմտնի որակավորման փուլից ու կմրցի լեհ Կշիշտոֆ Օլենցզինի դեմ։
Մուշեղ Մկրտչյանը նույնպես պայքարն սկսելու է որակավորման փուլում, որտեղ նրա մրցակիցը լինելու է դաղստանյան արմատներ ունեցող Ալան Ամիրովը, ով ներկայացնում է Լատվիան։
Կնյազ Իբոյանի մրցակիցը 1/8 եզրափակիչում դեռևս հայտնի չէ. նա մրցելու է Յարոսլավ Իադկովսկի (Բելառուս) – Զոլտան Սզեպ (Ռումինիա) գոտեմարտի հաղթողի դեմ։
Լյովա Գրիգորյանը 1/8 եզրափակիչում մրցելու է Ադրբեջանը ներկայացնող վրացի ըմբիշ Գիորգի Մեշվիլդիշվիլու դեմ։
Նշենք, որ նախնական գոտեմարտերի սկիզբը Երևանի ժամանակով նախատեսված է 12:30-ից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբաշանարտի ԵԱ, Ըմբշամարտ, Լյովա Գևորգյան, Կնայզ Իբոյան, Հայկ Պապիկյան, Մեժլում Մեժլումյան, Մուշեղ Մկրտչյան