Էրիկսենը ճանաչվել է Դանիա – Ֆինլանդիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Եվրո-2020-ի B խմբի շրջանակում Ֆինլանդիայի հավաքականը նվազագույն 1:0 հաշվով հաղթեց Դանիանի ընտրանուն։
Այդ հանդիպման 42-րդ րոպեին արտառոց դեպք գրանցվեց. Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան էրիկսենը, առանց որևէ բախման ու հարված ստանալու վայր ընկավ և ուշագնաց եղավ։
Դանիացիների բուժանձնակազմը երկար ժամանակ նրան օգնություն էին ցույց տալիս և, ի վերջո, 29-ամյա կիսապաշտպանի քթին արհեստական շնչառության սարք դրեցին ու տարան մարզադաշտից դուրս` անմիջապես հոսպիտալացնելով։
Հետագայում պարզվեց, որ ֆուտբոլիստի վիճակը կայունացել է, իսկ Էրիկսենի գործայալը հայտնեց, որ նա արդեն խոսում է և նորմալ շնչում։
Այդ արտառոց դեպքի պատճառով հանդիպումն ավելի քան 1.5 ժամ դադարեցվել էր։
Խաղից հետո ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը նշեց, որ վերոնշյալ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Քրիստիան Էրիկսենը.
«Ֆուտնոլը գեղեցկ խաղ է, իսկ Քրիստիան Էրիսենը գեղեցիկ է խաղում։
Այսօրվա երեկոյի լավագույն ֆուտբոլիստը Քրիստիան Էրիկսենն է։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում, Քրիսիտիան»,- Չեֆերինի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի Twitter-ի պաշտոնական էջը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր-Չեֆերին, Դանիայի հավաքական, Եվրո-2022-ֆուտզալ, ՈւԵՖԱ, Քրիստիան-Էրիկսեն, Ֆինլանդիայի հավաքական