Զինեդին Զիդանը, հնարավոր է, շուտով կրկին գլխավորի Ռեալը
«Ռեալ Մադրիդը» դիտարկում է Զինեդին Զիդանին գլխավոր մարզչի պաշտոնում վերադարձնելու տարբերակը։
Ինչպես տեղեկացնում է Onze Mondial-ը, «արքայական» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Կառլո Անչելոտիին փոխարինելու հիմնական թեկնածուներից մեկը հենց Զիդանն է։
Աղբյուրի փոխանցմամբ` «սերուցքայինները» արդեն բանակցում են ֆրանսիացի մասնագետի հետ։
Նշվում է` «Ռեալի» ղեկավարությունը կարծում է, որ Զիդանի նշանակումով կարող է խփթանել նաև ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի` մադրիդյան ակումբի շարքերը համալրելուն։
Հաղորդվում է, որ Մբապեն ու Զիդանը ջերմ հարաբերություններ ունեն։
«Անչելոտիի հեռանալու դեպքում «Ռեալը» նրան փոխարինելու հարցում լուրջ տարբերակ ունի, որը կբացի նաև Մբապեի ճանապարհը։ Զիդանը Մբապեին ավելի կմոտեցնի «Ռեալին»։
Զիդանը, միանշանակ, կցանկանա վերադառնալ «Ռեալ»։ Բոլորը գիտեն նրա ու Մբապեի հարաբերությունների մասին»,- նշել է El Chiringuito-ի լրագրող Խոսե Ալվարեսը։
Հավելենք, որ «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ու ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին, ինչից հետո իտալացի մասնագետը, ամենայն հավանականությամբ, գլխավորելու է Բրազիլիայի հավաքականը։
Ինչ վերաբերում է Զինեդին Զիդանին, ֆրանսիացի մասնագետը 2016-18 և 2019-2021 թթ. արդեն գլխավորել է «Ռեալը»։ Ակումբը նրա գլխավորությամբ 2016-18 թթ. ընթացքում երեք անգամ անընդմեջ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զինեդին-Զիդան, Կառլո Անչելոտի, Կիլիան-Մբապե, Ռեալ Մադրիդ