Զախարյանը մանրամասներ է հայտնել Հայաստան կատարած այցի վերաբերյալ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Դինամո Մոսկվայի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանն անցնող օրերին Հայաստանում է եղել։
Ըստ նախնական տեղեկությունների` նա պետք է ներկա լիներ Եվրո-2024-ի որակավորման փուլի Հայաստան – Լիտվա (2:1) հանդիպմանը, ինչից հետո էլ պետք է հանդիպեր ՀՖՖ ներկայացուցիչներին։
Այդուհանդերձ, 20-ամյա ֆուտբոլիստը հերքել է, որ վերոնշյալ տեղեկությունը.
«Մեկնել էի Հայաստան` հանգստանալու։ Ամեն ինչ շատ լավ էր, լիցքաթափվեցի։ Չեմ հանդիպել տեղի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներին։ Հայաստանի հավաքականի հանդիպմանն էլ ներկա չեմ եղել։
Ես Հայաստան մեկնել էի հանգստանալու նպատալով, որտեղ առաջին անգամ էի։ Այցելել եմ բազմաթիվ հետաքրքիր վայրեր և հանգստացել եմ։
Նորմալ հանգիստ էր։ Նույնիսկ հանգստից էի հոգնել, սակայն ընթացքում նաև անհատական մարզումներ եմ անցկացրել»,- Զախարյանի խոսքերը մեջբերում է Sport24-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Զախարյան, Դինամո Մոսկվա, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Հայաստան - Լատվիա, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ, Ռուսաստանի հավաքական