Երկրպագուների ակցիայից հետո 9 հոգի ձերբակալվել է

Երկրպագուների ակցիայից հետո 9 հոգի ձերբակալվել է

02/03/2025 - 15:57

Fastex Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» (1:2) հանդիպման երկրպագուների ակցիայից հետո 9 հոգի ձերբակալվել է, հայտնում է «Հայկական առաջին ճակատ» (FAF) երկրպագուական շարժման մամուլի ծառայությունը։

Շարժումը հանդես է եկել հայտարարությամբ.

«Տեղեկացնում ենք, որ ՀՊԼ «Փյունիկ» – «Արարարտ-Արմենիա» հանդիպման ժամանակ նախապես հայտարարված և խաղաղ՝ ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ ՀՀ ոստիկանության բռնի և ոչ համաչափ ուժի կիրառման արդյունքում ձերբակալվել են հայկական ֆուտբոլի 9 նվիրյալ երկրպագուներ։

Հարկ ենք համարում նշել, որ ակցիայի մասնակիցները ոստիկանության հետ բանակցության ժամանակ ներկայացրել են պատրաստակամություն լքել խաղադաշտը և հանդիպել ՀՖՖ ղեկավար անձնակազմից որևիցե մեկի հետ, ինչը կտրականապես մերժվել է ՀՖՖ ներկայացուցչի կողմից, որից հետո սկսվել է անհարկի ուժի կիրառումը։

Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ ակցիաները կրում են բացառապես խաղաղ և ֆուտբոլային բնույթ։

Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել անհարկի ձերբակալվածներին։

Ֆուտբոլը երկրպագուներինն է, մեր կամքը անկոտրում է: Հրաժարականն անխուսափելի է»,- նշված է հայտարարության մեջ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023