Եվրոպական երկու գրանդ ակումբ հետաքրքրված են Ռյուդիգերի ծառայություններով

Եվրոպական երկու գրանդ ակումբ հետաքրքրված են Ռյուդիգերի ծառայություններով

15/09/2021 - 20:40

«Չելսիի» կենտրանական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը, հնարավոր է, հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխի ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, «ազնվականները» նոր պայմանագրի հարցում բանակցություններ են վարում գերմանացի պաշտպանի հետ, սակայն կողմերը դեռևս չեն կարողանում համաձայնության հասնել։

Եթե կողմերը չերկարաձգեն պայմանագիրը, ապա 28-ամյա պաշտպանը 2022 թ. ամռանը կդառնա ազատ գործակալ և կարող է անվճար լքել լոնդոնյան ակումբը։

Հաղորդվում է, որ Ռյուդիգերի շուրջ զարգացումներին հետևում են ՊՍԺ-ն ու «Ռեալ Մադրիդը», որոնք ծ արդեն 2022 թ. հունվարից սկսած կարոզ են բանակցել անմիջապես ֆուտբոլիստի հետ։

ՊՍԺ-ն ժամանակին արդեն հետաքրքրված եղել է գերմանացի պաշտպանի պառայութնուններով, երբ ակումբը մարզում էր Թոմաս Տուխելը։

«Արքայական» ակումբն էլ փորձում է փոխարինող գտնել Սերխիո Ռամոսի և Ռաֆայել Վարանի համար, ովքեր նախորդ ամառային տրամսֆերային պատուհանի ժամանակ լքեցին «Ռեալը»։

Ինքը` Ռյուդիգերը, պատրաստ է ելույթները շարունակել «Չելսիի» կազմում, սակայն միայն աշխատավարձի բարելավվման դեպքում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռյուդիգերը «Չելսիից» ղեկավարություն պահանջում է, որ իր աշխատավարձը 7.2 մլն եվրոյից բարձրացնեն 11.2 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Անտոնիո Ռյուդիգերը «Չելսիում» հանդես է գալիս 2017 թ. հուլիսից, որի կազմում անցկացրել է 155 հանդիպում` դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor