Եվրագավաթների հավանական եզրափակիչներն` ըստ Interfootball-ի հետևորդների
Անցնող շաբաթվա ընթացքում կայացան եվրագավաթային բոլոր երեք մրցաշարերի` Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչների պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում էլ հայտնի դարձան կիսաեզրափակիչների զույգերը։
Հանդիպումների ավարտից հետո Interfootball-ի Telegram-ի ալիքում հարցումներ տեղադրվեցին` պարզելու հետևորդների կարծիքը` կապված եվրագավաթային մրցաշարերի հավանական եզրափակիչների հետ։
Այսպես, հարցմանը մասնակցածների 44%-ը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում միմյանց դեմ կմցրեն «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը»։
«Լիվերպուլ» – «Ռեալ Մադրիդ» եզրափակիչին հավատում է 41%-ը։
Հարցմանը մասնակցածների 11%-ը կարծում է, որ եզրափակիչը կլինի իսպանական` «Ռեալ Մադրիդ» – «Վիլյառեալ», իսկ «Մանչեսթեր Սիթի» – «Վիլյառեալ» տարբերակի օգտին քվեարկել է միայն 4%-ը։

Եվրոպա լիգայի դեպքում պատկերը հետևյալն է.
- «Լայպցիգ» – «Վեսթ Հեմ» – 46%
- «Լայպցիգ» – «Այնտրախտ» – 42%
- «Ռեյնջերս» – «Այնտրախտ» – 7%
- «Վեսթ Հեմ» – «Ռեյնջերս» – 5%

- «Ռոմա» – «Մարսել» – 78%
- «Լեսթեր» – «Մարսել» – 13%
- «Ֆեյենորդ» – «Ռոմա» – 7%
- «Ֆեյենորդ» – «Լեսթեր» – 2%
Հ.Գ. Միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին այս հղումով https://t.me/Interfootball_am, որպեսզի դուք նույնպես մասնակցեք նմանատիպ այլ հարցումների։
