Դրամա Ստամբուլում․ Լայպցիգն էլ ավելի բարդացրեց ՊՍԺ-ի խնդիրը🎥
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում «Իստամբուլ Բաշակշեհիրը» սեփական հարկի տակ մրցեց «Լայպցիգի»։
«Բաշակշեհիրը», որը H խմբից պայքարը շարունակելու ամենաքիչ հնարավորություններն ունի, շարունակում է անակնկալներ մատուցել՝ ցույց տալով գերկամային որակներ, սակայն, գերմանացիներն ավելի ամուր կորիզ դուրս եկան։
Յուլաին Նագելսմանի սաներին 26-րդ րոպեին առաջ մղեց Յուսուֆ Պոուլսենը, իսկ 43-րդ րոպեին «ցլերի» առավելությունը կրկնապատկեց Նորդի Մուկիելեն, սակայն 45+3-րդ րոպեին Իֆրան Կահվեջին մեկ գնդակ հետ բերեց։
66-րդ րոպեին Դանի Օլմոն վերականգնեց «Լայպցիգի» երկու գոլի առավելությունը, սակայն թուրքական ակումբը ոչ մի կերպ չէր ցանկանում չհանձնվել և 72 և 85-րդ րոպեներեին նույն Կահվեջին երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ։
Երբ թվում էր՝ գերմանական ակումբն անչափ կարևոր միավորներ կկորցնի Ստամբուլում, «Լայպցիգի» ֆուտբոլիստները գերմակային որակներ ցուցաբերեցին և 90+2-րդ րոպեին, ի վեջրո, դժվարին հաղթանակ կորզեցին, իսկ հաղթական գոլի գրանցվեց Ալեքսանդր Սորլոտի անվան դիմաց։
Այսպիսով, «Լայպցիգը» 3։4 հաշվով թրիլլերային հաղթանակ տարավ և H խմբում բազմապատիկ բարդացրեց ՊՍԺ-ի խնդիրը, որը պայքարը շարունակելու համար պետք է հաղթի վերջին երկու հանդիպումներում։ Փարիզյան ակումբը քիչ անց Մանչեսթերում կհյուրընկալվի «Մանչեսթեր Յունայթեդին»։
Հավելենք, որ «Լայպցիգը» վաստակեց 9 միավոր, շրջանցեց ՊՍԺ-ին և բարձրացավ 2-րդ հորիզոնական։ «Յունայթեդը» նույնպես ունի 9 միավոր, սակայն գերմանական ակումբի նկատմամբ առավելություն ունի անհատական խաղերում։ ՊՍԺ-ի ակտիվում կա 6, իսկ «Բաշակշեհիրի»՝ 3 միավոր։
# Ալեքսանդր Սորլոտ, Դանի Օլմո, Իստամբուլ Բաշակշեհիր, Իֆրան Կահվեջի, Լայպցիգ, Յուսուֆ Պոուլսեն, Նորդի Մուկիելե, Չեմպիոնների-լիգա