Դրամա Լոնդոնում. Լիվերպուլը հաղթեց Չելսիին` 10-րդ անգամ դառնալով Լիգայի գավաթակիր 🎥
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակիչը, որի շրջանակում մրցեցին «Չելսին» ու «Լիվերպուլը»։
Անչափ համառ պայքարում ընթացած խաղում մերսիսայդյան ակումբը լրացուցիչ ժամանակում հաղթեց «ազնվականներին». գրանցվեց 1:0 հաշիվը։
Յուրգեն Կլոպի թիմին 118-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Վիրջիլ վան Դայկի գլխով խփած գոլը։
Հանդիպման հերոսներից դարձավ նաև «կարմիրների» դարպասապահ Կուիվին Կելեհերը` կատարելով 9 սեյվ։
Նշենք, որ «Չելսիի» դարպասապահ Ջորջե Պետրովիչն էլ իր թիմին փրկեց 10 անգամ։
Այսպիսով, «Լիվերպուլը» 10-րդ անգամ դարձավ Անգլիայի Լիգայի գավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Carabao Cup, Անգլիայի լիգայի գավաթ, Լիվերպուլ, Կուիվին Կելեհեր, Յուրգեն-Կլոպ, Չելսի, Ջորջե Պետրովիչ, Վիրջիլ-վան-Դեյկ