Գատուզո. «Հպարտանում եմ Վալենսիայով. ցույց տվեցինք, որ հմուտ թիմ ենք»
Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Վալենսիան» 11-մետրանոցներով պարտվեց «Ռեալ Մադրիդին»։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «չղջիկների» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն.
«Ես հպարտանում եմ «Վալենսիայով» և նրանով, թե ինչպես խաղացինք։ Մենթալիտետի տեսանկյունից հիանալի տեսք ունեինք. հենց այդ ճանապարհով պետք է առաջ շարժվել։ Մրցաշրջանի ընթացքում մեզ հաճախ դա չէր բավականացնում և պետք է նույն ոգով շարունակենք։
Մենք երիտասարդ թիմ ունենք, սակայն ցույց տվեցինք, որ հմուտ ենք շատ։ 120 րոպե անցկացրինք հիանալի թիմի դեմ, շատ վազեցինք և աշխատեցինք, ուստի հոգնածությունը նորմալ է։
Մենք այս խաղում խաղացինք մի մարտավարական սխեմայով, որը նախորդ 4 ամիսների ընթացքում երբեք չէինք կիրառել։ Մենք լավ էինք պատրաստվել այս հանդիպմանը և «Ռեալին» հավասար գոլային պահեր ունեցանք»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Իսպանիայի սուպերգավաթ, Ջենարո Գատուզո, Ռեալ Մադրիդ, Վալենսիա