Բունդեսլիգան մոտենում է ավարտին․ դեռևս որոշ չպարզված հարցեր կան?
Գերմանական Բունդեսլիգան աստիճանաբար մոտենում է ավարտին։ Այսօր կայացան նախավերջին՝ 33-րդ տուրի բոլոր հանդիպումները։ Բոլոր հանդիպումներն անցկացվեցին միաժամանակ։
Առաջնության առաջատար և չեմպիոնությունը նախորդ տուրում ամրագրած «Բավարիան» սեփական հարկի տակ մրցեց եվրագավաթային ուղեգրի համար պայքարող «Ֆրայբուրգի» դեմ՝ հաղթելով 3։1 հաշվով։
Հանդիպման բոլոր գնդակները խփվեցին առաջին խաղակեսում։ Մյունխենյան ակումբի կազմում հերթական գոլերը խփեց Ռոբերտ Լևանդովսկին՝ դառնալով դուբլի հեղինակ։ Լեհ հարձակվողն էլ ավելի ամրապնդվեց «Ոսկե խաղակոշիկի» համար մղվող պայքարում։ Այժմ Լևանգոլսկու ակտիվում կա 33 գնդակ։ «Բավարիայի» կազմում մեկ անգամ էլ աչքի ընկավ Ջոզոուա Կիմիխը, իսկ հյուրերի կազմից՝ Լուկաս Հոլերը։
Տուրի կենտրոնական խաղերից մեկը կայացավ «Ռեդ Բուլ Արենայում», որտեղ առաջնության երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Լայպցիգը» մրցեց երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Բորուսիա Դորտմունդին»։
Ընդհանուր առմամբ հավասար ընթացած խաղում դորտմունդյան ակումբը երկու անպատսխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը՝ վերջնականապես ահահովելով երկրորդ հորիզոնականը։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը, ով Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 14 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ։
Չեմպիոնների լիգայի ուղագրի համար պայքարող «Բորուսիա Մյունխենգլադբախը» հյուրընկալվել էր առաջնության հետնապահ «Պադերբորնին», որն արդեն դուրս է մնացել գլխավոր Բունդեսլիգայից։
Մարկո Ռոզեի սաները հաղթեցին 1։3 հաշվով և բարձրացան չորրորդ հորիզոնական։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լարս Շտինդլը, իսկ մեկ անգամ էլ աչքի ընկավ Պատրիկ Հերմանը։ Հետնապահների կազմից էլ միակ գնդակը խփեց Սվեն Միխելը։
«Բորուսիայի» չորրորդ հորիզոնական բարձրանալուն նպաստեց Լևերկուզենի «Բայերի» անակնկալ պարտությունը։ Պետեր Բոսի սաները հյուրընկալվել էին մայրաքաղաքային «Հերտային»։
Տանտերերն ավելի լավ տեսք ունեին՝ հաղթելով 2։0 հաշվով։ Գոլերի հեղինակներ դարձան Մաթիաս Կունյան և Դոդի Լուկեբակիոն։
«Բայերը» կարևոր միավորներ կորցրեց՝ վերջին տուրից առաջ վտանգելով Չեմպիոնների լիգայի ուղեգիրը, քանի որ նահանջեց 5-րդ հորիզոնական։
Լարված է պայքարը նաև Եվրոպա լիգայի վերջին ուղեգրի համար մղվող պայքարը։ «Հոֆֆենհայմը», որն այժմ զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, փորձում է ամեն ինչ անել, որպեսզի միանգամից որակավորվի խմբային փուլին։
«Գյուղացիներն» այս տուրում 4։0 հաշվով վստահ հաղթանակ տարան «Ունիոն Բեռլինի» նկատմամբ։ Տանտերերի կազմից գոլերի հեղինակներ դարձան Իլհաս Բեբուն, Անդրեյ Կրամարիչը, Մունաս Դաբուրը, ինչպես նաև Քրիստոֆ Բաումգարտները։
«Հոֆֆենհայմի» հավասար միավորներ ունեցող «Վոլսֆուրգն» էլ հյուրընկալվելիս 1։4 հաշվով ջախջախեց անկումը շարունակող «Շալկե-04»-ին։
«Գայլերի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Վաութ Վեգհորսթը, իսկ մեկական անգամ աչքի ընկան Կեվին Մբաբուն և Ժոաո Վիկտորը։ Գելզենկիրխենյան ակումբի կազմից էլ միակ գոլը փխեց Ռաբի Մատոնդոն։
«Շալկե-04»-ն արդեն չի հաղթում 15 խաղ անընդմեջ, ինչը ակումբային հակառեկորդ է։ Դևիդ Վագների սաները Բունդեսլիգայի շրջանակում վերջին անգամ հաղթանակ տարել է 2020 թվականի հունվարի 17-ին։
«Վոլսֆուրգը» 6-րդն է խփած և բաց թողած ավելի լավ հարաբերակցության շնորհիվ։
Դեռևս հայտնի չէ նաև երկրորդ ակումբը, որն ուղիղ դուրս է մնում գլխավոր Բունդեսլիգայից՝ պայքարը շարունակելով Երկրորդ Բունդեսլիգայի շրջանակում։
17-րդ հորիզոնականը զբաղեցնող «Վերդերն» այսօր հյուրընկալվել էր հետնապահների թվում ընթացող ևս մեկ ակումբի՝ «Մայնցի»։ «Վերդերը» պարտվեց 3։1 հաշվով՝ ավելի բարդացնելով իր խնդիրը։
«Մայցնի» կազմում գոլերի հեղինակներ դարձան Ռոբին Կուայսոնը, Ժան-Պոլ Բոետյուսը և Էդմիլսոն Ֆերնանդեսը, իսկ բրեմենյան ակումբի կազմից՝ Յույա Օսակոն։
Այժմ վերջին տուրում «Վերդերը» խոշոր հաշվով պետք է հաղթի «Քյոլնին», իսկ «Ֆորտունա Դյուսելդորֆը» նվազագույնը նվազագույնը չհաղթի «Ունիոն Բեռլինին»։ Միայն այն դեպքում բրեմենյան ակումբը հնարավորություն կստանա մասնակցել անցուային խաղերին։
«Ֆորտունան» իր հերթին սեփական հարկի տակ անչափ կարևոր միավոր վաստակեց «Աուգսբուրգի» դեմ խաղում։ Գրանցվեց 1։1 հաշիվը։
10-րդ րոպեին հյուրերի կազմից աչքի ընկավ Ֆլորիան Նիդերլեխները, իսկ 26-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Ռոուվեն Հենինգսը։ Վերջինս արդեն 15 գոլ է խփել ընթացիկ մրցաշրջանում, իսկ Նիդերլեխները՝ 13։
Ոչինչ չվորոշող «Քյոլն» – «Այնտրախտ» խաղում էլ գրանցվեց 1։1 հաշվիը։
Տանտերերի կազմից առաջին խաղակեսի վերջնամասում Ֆլորիան Կայնցը հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը, իսկ երկրորդ խաղակեսի միջնամասում՝ 72-րդ րոպեին, Բաս Դոստը հավասարեցրեց հաշիվը։
Այսպիսով, վերջին տուրից առաջ դեռևս բաց է Չեմպիոնների լիգայի վերջին՝ չորրորդ ուղեգրի, Եվրոպա լիգայի խմբային վերջին ուղիղ ուղեգրի հարցերը, ինչպես նաև հայտնի չէ երկրորդ ակումբը, որը կլքի Բունդեսլիգան կամ էլ հնարավորություն կստանա մանսակցել անցումային հանդիպումների, որի շրջանակում մրցելու է Երկրորդ Բունդեսլիգայում երրորդ տեղը զբաղեցրած ակումբի դեմ։
Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․
# Անդրեյ Կրամարիչ, Աուգսբուրգ, Բայեր Լևերկուզեն, Բավարիա, Բորուսիա Մյունխենգլադբախ, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Դոդի Լուկեբակիո, Էրլինգ Հալանդ, Իլհաս Բեբու, Լայպցիգ, Լարս Շտինդլ, Հերտա, Հոֆֆենհայմ, Մաթիաս Կունյա, Մայնց, Մունաս Դաբուր, Յոզուա-Կիմիխ, Շալկե-04, Պադերբորն, Պատրիկ Հերման, Ռոբերտ-Լևանդովսկի, Վաութ Վեգհորսթ, ՎԵրդեր, Վոլֆսբուրգ, Քրիստոֆ Բաումգարտներ, Ֆորտունա