Աֆրիկայի ազգերի գավաթի խորհրդանշական հավաքականը
Աֆրիկայի ազգերի գավաթի մամուլի ծառայությունը հրապարակել է մրցաշարի խորհրդանշական հավաքականը, որն ունի հետևյալ տեսքը.
Դարպասապահ – Ռոնուեն Վիլիամս (ՀԱՀ)
Պաշտպաններ – Օլա Աինա (Նիգերիա), Վիլիամ Տրոստ-Էկոնգ (Նիգերիա), Շանսել Մբեմբա (ԿԴՀ), Գիսլեն Կոնան (Կոտ դ’Իվուար)
Կիսապաշտպաններ – Տեբոհո Մոկոենա (ՀԱԿ), Ժան-Միշել Սերի (Կոտ դ’Իվուար), Ֆրանկ Կեսիե (Կոտ դ’Իվուար)
Հարձակվողներ – Յոհան Վիսա (ԿԴՀ), Էմիլիո Նսուե (Հասարակածային Գվինեա), Ադեմոլա Լուկման (Նիգերիա)
Գլխավոր մարզիչ – Էմերս Ֆայե (Կոտ դ’Իվուար)
Հիշեցնենք, որ վերջերս ավարտված մրցաշարում չեմպիոն դարձավ Կոտ դ’Իվուարի հավաքականը` եզրափակիչում 2:1 հաշվով կամային հաղթանակ տանելով Նիգերիայի նկատմամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ադելոմա Լուկման, Աֆրիկայի ազգերի գավաթ, Էմիլիո Նսուե, Թեբոհո Մոկոենա, Ժան-Միշել Սերի, Կոտ դ'Իվուարի հավաքական, Ռոնուեն Վիլիամս, Ֆրանկ Կեսիե