Աուգսբուրգը խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Բավարիային🎥

Աուգսբուրգը խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Բավարիային🎥

17/09/2022 - 21:40

Գերմանական Բունդեսլիգայի 7-րդ տուրում վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվելիս մրցեց «Աուգսբուրգի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անսպասելի արդյունք գրանցվեց, քանի որ «Աուգսբուրգին» հաջողվեց հաղթել 1:0 հաշվով։

Հանդիպման միակ գոլը 59-րդ րոպեին խփեց Մերգիմ Բերիշան։

Նշենք, որ հանդիպման հերոս դարձավ տանտերերի դարպասապահ Ռաֆալ Գիկևիչը` կատարելով 7 սեյվ։

Հավելենք, որ «Բավարիան» Բունդեսլիգայի շրջանակում արդեն 4 հանդիպում է չի տոնել հաղթանակի բերկրանքը` այդ ընթացքում վաստակելով միայն 3 միավոր։

Այս հաղթանակից հետո «Աուգսբուրգը» վաստակեց 9 միավոր` բարձրանալով 11-րդ հորիզոնական։

Յուլիան Նագելսմանի թիմը, 12 միավորով, 4-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022