Անդրես Ինիեստան շուտով նոր ակումբ կունենա
Իսպանացի լեգենդար կիսապաշտպան Անդրես Ինիեստան շուտով նոր ակումբ կունենա։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ 39-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ռաս Ալ Խայմա» ակումբի կազմում։
Կողմերը պայմանագիրը կնքելու են մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է այն ևս մեկ տարով երկարաձգելու հանարավորություն։
Ինիեստան օգոստոսի 8-ին կմեկնի Դուբայ և բուժզննում կանցնի նոր ակումբի համար, ինչից հետո պաշտոնապես կհայտարարվի գործարքի մասին։
Նշենք, որ Անդրես Ինիեստան 2018-23 թթ. հանդես էր գալիս ճապոնական «Վիսել Կոբեի» կազմում` անցկացրած 134 խաղում դառնալով 26 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։
Ինիեստան առավել հայտնի է «Բարսելոնայի» կազմում ունեցած մրցելույթներով, որի գույները պաշտպանել է 2002-18 թթ.։
«Դոն Անդրեսը» «բլաուգրանայի» մարզաշապիկը կրել է 674 անգամ` դառնալով 57 գոլի և 137 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրես-Ինիեստա, Բարսելոնա, Ռաս Ալ Խայմա, Վիսել Կոբե, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո