Անդրես Ինիեստան առաջին անգամ գլխավոր մարզիչ կնշանակվի 📸
Լեգենդար, նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինիեստան մարզչական կարիերա կսկսի, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
42-ամյա մասնագետը կնշանակվի Արաբական Միացյալ Էմիրությունների երկրորդ լիգան ներկայացնող «Գալֆ Յունայթեդի» գլխավոր մարզիչ։
Ինիեստայի ֆուտբոլային կարիերայի վերջին ակումբը հեղել է հենց ԱՄԷ-ում։ Նա 2023/24 մրցաշրջանում հանդես է եկել «Էմիրեյթս Քլաբում»։
«Գալֆ Յունայթեդն» ավարտվող մրցաշրջանում ԱՄԷ-ի երկրորդ լիգայի 26 խաղում 25 միավոր է վաստակել ու 10-րդ տեղում է։
Ինիեստան առավել հայտնի է «Բարսելոնայում» ունեցած մրցելույթների ժամանակահատվածից, որի կազմում հանդես է եկել 1996-2018 թվականներին, 674 խաղում խփել է 57 գոլ, կատարել 136 գոլային փոխանցում, նվաճել 30 տիտղոս։
Նախկին կիսապաշտպանն Իսպանիայի ազգային հավաքականում էլ երկու անգամ դարձել է Եվրոպայի, մեկ անգամ` աշխարհի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱՄԷ-ի երկրորդ լիգա, Անդրես Ինիեստա, Բարսելոնա, Գալֆ Յունայթեդ, Իսպանիայի հավաքական