Անգլիական գրանդը հետաքրքրված է Սադիո Մանեի ծառայություններով
Սադիո Մանեն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բավարիայից»։
Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը CaughtOffside-ի իր սյունակում գրում է, որ սենեգալցի վինգերի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»։
Աղբյուրի փոխանցմամբ` «ռեկորդ մայսթերը» գնորդ է փնտրում 31-ամյա հարձակվողի համար։
Նշվում է, որ մյունխենյան ակումբը ցանկացել է Մանեին փոխանակել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենի հետ, սակայն նեապոլցիները մերժել են այդ առաջարկը։
Հաղորդվում է, որ Մանեն «Բավարիայում» վաստակում է տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ, իսկ «Նապոլին» պատրաստ չէ բավարարել սենեգալցի հարձակվողի ֆինանսական պահանջները։
Ինչ վերաբերում է «Չելսիին», «ազնվականները» վերջերս են սկսել հետաքրքրվել Մանեի ծառայություններով։
«Բավարիան» պատրաստ է տրանսֆերի հարցում բանակցություններ սկսել լոնդոնյան ակումբի հետ, եթե վերջինս հստակ քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ։
Հավելենք, որ Սադիո Մանեն վերջերս կոնֆլիկտ է ունեցել իր թիմակից Լերոյ Սանեի հետ` հարվածելով նրա դեմքին։
Այդ դեպքից հետո կային խոսակցություններ, որ «Բավարիան» պատրաստ է նույնիսկ խզել Մանեի հետ գործող պայմանագիրը, սակայն մյունխենյան ակումբը սահմանափկվեց խ միայն նրան «Հոֆֆենհայմի» դեմ հանդիպման (1:1) հայտացուցակից դուրս թողնելով և տուգանքով։
Հիշեցնենք, որ Սադիո Մանեն ընթացիկ մրցաշրջանից առաջ է համալրել «Բավարիայի» շարքերը, որի կազմում մինչ օրս անցկացրել է 34 հանդիպում` դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Նապոլի, Չելսի, Սադիո-Մանե, Վիկտոր Օսիմեն, տրանսֆերներ, Քրիստիան Ֆալկ