Այսօր կմեկնարկի Եվրոպա լիգայի հիմնական փուլը

Այսօր կմեկնարկի Եվրոպա լիգայի հիմնական փուլը

25/09/2024 - 11:09

Այսօր` սեպտեմբերի 25-ին, կմեկնարկի Եվրոպա լիգայի հիմնական փուլը։

Մրցաշարի առաջին տուրում կայանալու են հետևյալ հանդիպումները.

Սեպտեմբերի 25

«Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա) – «Պորտու» (Պորտուգալիա) (20:45)

«ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) – «Էլֆսբորգ» (Շվեդիա) (20:45)

«Լյուդոգորեց» (Բուլղարիա) – «Սլավիա Պրահա» (Չեխիա) (23:00)

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – «Տվենտե» (Նիդերլանդներ) (23:00)

«Դինամո Կիև» (Ուկրաինա) – «Լացիո» (Իտալիա) (23:00)

«Անդերլեխտ» (Բելգիա) – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) (23:00)

«Գալաթասարայ» (Թուրքիա) – ՊԱՕԿ (Հունաստան) (23:00)

«Նիցա» (Ֆրանսիա) – «Ռեալ Սոսիեդադ» (Իսպանիա) (23:00)

«Միտդյուլան» (Դանիա) – «Հոֆենհայմ» (Գերմանիա) (23:00)

Սեպտեմբերի 26

«Մալմյո» (Շվեդիա) – «Ռեյնջերս» (Շոտլանդիա) (20:45)

«Ֆեներբախչե» (Թուրքիա) – «Յունիոն Սենթ Ժիլուազ» (Բելգիա) (20:45)

«Ռոմա» (Իտալիա) – «Ատլետիկ Բիլբաո» (Իսպանիա) (23:00)

«Այնտարխտ» (Գերմանիա) – «Վիկտորիա Պլզեն» (23:00)

«Այաքս» (Նիդերլանդներ) – «Բեշիկթաշ» (Թուրքիա) (23:00)

«Բրագա» (Պորտուգալիա) – «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել) (23:00)

«Լիոն» (Ֆրանսիա) – «Օլիմպիակոս» (Հունաստան) (23:00)

«Տոտենհեմ» (Անգլիա) – «Կարաբախ» (Ադրբեջան) (23:00)

«Ստյաուա» (Ռումինիա) – ՌՖՇ (Լատվիա) (23:00)

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայում գործում է նոր ձևաչափ։ Մրցաշարին, 32-ի փոխարեն, մասնակցում է 36 ակումբ, որոնք ընդգրկված են մեկ ընդհանուր լիգայում։ Վիճակահանության ժամանակ ակումբները յուրաքանչյուր զամբյուղից ստացել են երկու մրցակից, որոնց դեմ հանդիպելու են մեկ անգամ։ Վիճակահանությունն է որոշել, թե ակումբները որ հանդիպումն են անցկացնելու տանը, որը` մրցակցի դաշտում։ Յուրաքանչյուր ակումբ անցկացնելու է 8 հանդիպում։

1-8-րդ տեղերը գրաված ակումբները կնվաճեն 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ 9-24-րդ տեղերը զբաղեցրածները մրցելու են անցումային փուլում։ Անցումային փուլը հաղթահարած ակումբները նույնպես դուրս կգան 1/8 եզրափակիչ, որտեղից սկսած, պայքարը շարունակվելու է բոլորին հայտնի փլեյ-օֆֆ ձևաչափով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023