Այնտրախտի պաշտպանը 29 տարեկանում հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Այնտրախտի պաշտպանը 29 տարեկանում հայտարարել է կարիերան ավարտելու մասին

25/06/2022 - 09:48

«Այնտրախտի» և Ավստրիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Մարտին Հինտերեգերը 29 տարեկանում հայտարարել է կարիերան ավարտելու մասին.

«Ես այնքան մեծ շուքով տոնեցի Եվրոպա լիգայում հաղթանակը, քանի որ արդեն գիտեի, որ սա կլինի իմ վերջին մեծ հաղթանակն այս քաղաքի ֆանտաստիկ երկրպագուների հետ, որն իմ երկրորդ տունն է դարձել:

Ես բացառապես մեծ երախտատագիտությամբ և ուրախությամբ կհիշեմ այն ժամանակը, որն անցկացրել եմ «Այնտրախտի» կազմում»,- նշել է Հինտերեգերը, ում խոսքերը մեջբերում է ֆրանկֆուրտյան ակումբի պաշտոնական կայքը։

Հավելենք, որ Մարտին Հինտերեգը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Զալցբուրգի» (2010-2016 թթ., 211 հանդիպում, 12 գոլ և 10 գոլային փոխանցում), «Բորուսիա Մյունխենգլադբախի (2016 հունվար-հուլիս, 10 հանդիպում), «Աուգսբուրգի» (2016-2019 թթ., 83 հանդիպում, 5 գոլ) և «Այնտրախտի» (2019-2022 թթ., 136 հանդիպում, 14 գոլ և 6 գոլային փոխանցում)։

Հինտերեգերը նաև 4 գոլ ու 1 գոլային փոխանցում է կատարել Ավստրիայի հավաքականում անցկացրած 67 հանդիպման շրջանակում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023