Ալաշկերտ – ՀԻԿ հանդիպման տոմսերը հասանելի են առցանց տարբերակով

Ալաշկերտ – ՀԻԿ հանդիպման տոմսերը հասանելի են առցանց տարբերակով

24/09/2021 - 15:14

Սեպտեմբերի 30-ին Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի ֆինլանդական ՀԻԿ-ի դեմ։

Ինչպես տեղեկացնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը, այդ հանդիպման տոմսերն արդեն հանվել են վաճառքի tickets.ffa.am կայքում։

Տոմսերն ունենալու են հետևյալ արժեքները.

Հարավային և Հյուսիսային տրիբունաներ – 1000 դրամ

Արևելյան տրիբունա – 3000 դրամ

Արևմտյան տրիբունա – 5000 հազար դրամ

Նշենք, որ յուրաքանչյուր օգտատեր կարող է ձետք բերել 5 տոմսից ոչ ավել։

Հավելենք, որ «Ալաշկերտ» – ՀԻԿ հանդիպումը մեկնարկելու է 20:45-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor