Ազգերի լիգա. Ղազախստանը հաղթեց Բելառուսին` նվաճելով B դիվիզիոնի ուղեգիր🎥

Ազգերի լիգա. Ղազախստանը հաղթեց Բելառուսին` նվաճելով B դիվիզիոնի ուղեգիր🎥

22/09/2022 - 22:17

Ազգերի լիգայի C դիվիզիոնի 3-րդ խմբի 5-րդ տուրում Ղազախստանի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Բելառուսի ընտրանու դեմ։

Հավասար պայքարում ընթացած խաղում` տանտերերը հաղթեցին 2:1 հաշվով։

Մագոմեդ Ադիևի թիմին հաղթանակ պարգևեցին Միխայիլ Գաբիշևի և Բախտիյոր Զայնուտդինովի խփած գոլերը։

Բելառուսների կազմից էլ միակ գոլը խփեց Պավել Սավիցկին։

Նշենք, որ այս հաղթանակից հետո Ղազախստանի հավաքականը վաստակեց 13 միավոր և մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ անհասանելի դարձավ մյուս մասնակիցների համար` նվաճելով Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգիր։

Բելառուսն էլ, 2 միավորով, եզրափակում է խումբը։

Այս խբում ընդգրկված են նաև Սլովակիայի և Ադրբեջանի հավաքականները, որոնք ունեն համապատասխանավար 6 և 4 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022