ԱԱ-2026-ի ամենաանհայտ ֆուտբոլիստից` համացանցի աստղ! Նորզելանդացի ֆուտբոլիստի հետևորդների թիվն ավելացել է 319 անգամ 🎥
ԱԱ-2026-ի ամենաանհայտ ֆուտբոլիստից` համացանցի աստղ! Նորզելանդացի ֆուտբոլիստի հետևորդների թիվն ավելացել է 319 անգամ 🎥
29/05/2026 - 13:43

Նոր Զելանդիայի ազգային հավաքականի պաշտպան Թիմ Փեյնը դարձել է համացանցի աստղ։

32-ամյա ֆուտբոլիստի Instagram-ի օգտագաշվի հետևորդների թիվն ընդամենը երկու օրում ավելացել է 319 անգամ` 4700-ից հասնելով 1,5 միլիոնի։

Ամեն ինչ սկսվել է արգենտինացի ֆուտբոլային հայտնի բլոգեր Վալեն Սկարսինիի տեսանյութից։

«Էլ Սկարսոն» ուսումնասիրել է աշխարհի 2026թ. առաջնության մասնակից բոլոր 48 հավաքականների հայտացուցակներում ընդգրկված ֆուտբոլիստների սոցցանցերի էջերը` հայտնաբերելով, որ Թիմ Փեյնը մրցաշարին մասնակցող ամենաքիչ հետևորդ ունեցող խաղացողն է։

Ինֆլյուենսերն իր հետևորդներին հորդորել է բաժանդորդագրվել նորզելանդացի ֆուտբոլիստի օգտահաշվին` կանգնելով թիկունք նրան։ Սկարսինին պնդել է, որ Թիմ Փեյնը «պետք է լինի բոլորի մտքում»։

Այժմ Փեյնը նույնիսկ ավելի շատ հետևորդ ունի, քան Սկարսինին` 573 հազար։ Նա դարձել է Նոր Զելանդիայի պատմության մեջ ամենաշատ հետևորդ ունեցող ֆուտբոլիստը` շրջանցելով հավաքականի գլխավոր ռմբարկու (45 գոլ) Քրիս Վուդին։ Վերջինը Instagram-ում ունի միայն 162 հազար հետևորդ։

Փեյնը հանդես է գալիս Ավստրալիայի Ա լիգան ներկայացնող «Վելինգտոն Ֆենիքս» ակումբում, որն ունի 82,600 հետևորդ։

Հատկանշական է, որ Ա լիգայի բոլոր ակումբները միասին վերցրած Instagram-ում ունեն 1 միլիոն 114 հազար հետևորդ։

Պետք է փաստել նաև, որ հենց առաջնության էջին բաժանորդագրված է միայն 521 հազար օգտատեր։

Թիմ Փեյնն սկզբում չի հասկացել, թե ինչ է կատարվում։ Նրա հեռախոսը ծանուցումներից «պայթել» է։ Ֆուտբոլիստին կարճ ժամանակ անց ուղարկել են Սկարսինիի հրապարակած տեսանյութը։ Նա արդեն հրապարակավ շնորհակալություն է հայտնել ֆուտբոլային բլոգերից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026