ԱԱ-2026. Էկվադորի հավաքականի հայտացուցակը 🎥
ԱԱ-2026. Էկվադորի հավաքականի հայտացուցակը 🎥
01/06/2026 - 13:19

Էկվադորի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սեբաստիան Բեկասեսեն հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։

Դարպասապահներ` Էռնան Գալինդես («Ուրական», Արգենտինա), Գոնսալո Վալյե (ԼԴՈՒ Կիտո), Մոյզես Ռամիրես («Կիֆիսիա», Հունաստան)։

Պաշտպաններ` Պիեռո Ինկապիե («Արսենալ», Անգլիա), Վիլիան Պաչո (ՊՍԺ, Ֆրանսիա), Պերվիս Էստուպինիան («Միլան», Իտալիա), Անխելո Պրեսիադո («Ատլետիկո Մինեյրո», Բրազիլիա), Խոել Օրդոնյես («Բրյուգե», Բելգիա), Ֆելիքս Տոռես («Ինտերնասիոնալ», Բրազիլիա), Ջեքսոն Պորոսո («Տիխուանա», Մեքսիկա), Յայմար Մեդինա («Գենկ», Բելգիա)։

Կիսապաշտպաններ` Մոյզես Կայսեդո («Չելսի», Անգլիա), Ալան Ֆրանկո, Ալան Մինդա (երկուսն էլ` «Ատլետիկո Մինեյրո»), Գոնսալո Պլատա («Ֆլամենգո», Բրազիլիա), Կենդրի Պաես («Ռիվեր Փլեյթ», Արգենտինա), Պեդրո Վիտե («Պումաս», Մեքսիկա), Խորդի Ալսիվար («Ինդեպիենդենտե դել Վալյե»), Դենի Կաստիլիո («Միտդյուլան», Դանիա), Ջոն Յեբոա («Վենեցիա», Իտալիա), Նիլսոն Անգուլո («Սանդեռլենդ», Անգլիա)։

Հարձակվողներ` Էներ Վալենսիա («Պաչուկա», Մեքսիկա), Կեյվին Ռոդրիգես («Յունիոն Սենթ Ժիլուազ», Բելգիա), Խորդի Կայսեդո («Ուրական»), Անտոնի Վալենսիա («Անտվերպեն», Բելգիա), Ժերեմի Արևալո («Շտուտգարտ», Գերմանիա)։

«Եռագույնները» մայիսի 31-ին ընկերական հանդիպում են անցկացրել` 2:1 հաշվով հաղթելով Սաուդյան Արաբիայի հավաքականին։

Էկվադորցիները նախքան Մունդիալը հունիսի 8-ին էլ ընկերական հանդիպում կանցկացնեն Գվատեմալայի հավաքականի հետ։

Բեկասեսեի գլխավորած թիմն ԱԱ-2026-ի E խմբում հունիսի 15-ին կմրցի Կոտ դ’Իվուարի, հունիսի 21-ին` Կյուրասաոյի, իսկ հունիսի 26-ին` Գերմանիայի հավաքականի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026