Ֆրանսիայի հավաքականի երկու ֆուտբոլիստներ ուրախ են եղել, որ Բենզեման բաց է թողել ԱԱ-2022-ը🎥
Ֆրանսիայի հավաքականի և Կարիմ Բենզեմայի շուրջ շշուկները չեն դադարում։
Give Me Sport-ը, հղում կատարելով, լրագրող Ռոմեն Մոլինային, հայտնում է, որ «եռագույնների» դարպասապահ և ավագ Ուգո Լյորիսն ու կիսապաշտպան Անտուան Գրիզմանն ուրախ են եղել, որ Բենզեման բաց է թողել ԱԱ-2022-ը։
Այդ ֆուտբոլիստները երբեք չեն ցանկացել, որ 35-ամյա հարձակվողը վերադառնա հավաքական։
Defensa Central-ն էլ հայտնում է, որ հատկապես Գրիզմանն է դեմ եղել Բենզեմայի հավաքական վերադարձին։
Բանն այն է, որ 31-ամյա ֆուտբոլիստն տևական ժամանակ «եռագույնների» բացահայտ առաջատարն էր, իսկ Կիլիան Մբապեի` հավաքականում հանդես գալուց հետո այդ դերը Գրիզմանը ստիպված է եղել կիսել նրա հետ։
Կարիմ Բենզեմայի հավաքական վերադառնալուց հետո Գրիզմանն առհասարակ սկսել էր մղվել հետին պլան, ինչն առհասարակ նրան ձեռնտու չի եղել։
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած տեսանյութերից մեկում էլ հստակ երևում է, որ Լյորիսն ու Գրիզմանն, ի տարբերություն իրենց մյուս խաղընկերների, առանձնապես ջերմությամբ լցված չեն Բենզեմայի` հավաքական վերադառնալու առթիվ։
Վերջերս հայտնի է դարձել նաև, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան «եռագույնների» ֆուտբոլիստներին արգելել է սոցցանցերում «հավանել» Բենզեմայի գրառումները։
Հավելենք, որ Մունդիալ-2022-ի մեկնարկից առաջ հայտարարվեց, որ 35-ամյա հարձակվողը վնասվածքի պատճառով բաց է թողնելու մրցաշարը, սակայն կան տեղեկություններ, որ այդ լուրից ընդամենը 1 շաբաթ անց Բենզեման սկսել է մարզումները և պատրաստ է եղել մասնակցել ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆ-ի վերջին փուլերին, սակայն Դիդիե Դեշամը չի ցանկացել նրան տեսնել հավաքականում։
Հիշեցնենք, որ մրցաշարի ավարտից հետո Կարիմ Բենզեման հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Անտուան-Գրիզման, Աշխարհի առաջնություն, Դիդիե Դեշամ, Կարիմ-Բենզեմա, Կիլիան-Մբապե, Մունդիալ-2022, Ուգո Լյորիս, Քաթար-2022, Ֆրանսիայի հավաքական