Պաշտոնական. Կարիմ Բենզեման ավարտեց միջազգային կարիերան

Պաշտոնական. Կարիմ Բենզեման ավարտեց միջազգային կարիերան

19/12/2022 - 18:52

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կարիմ Բենզեման հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին. նա այլևս հանդես չի գա Ֆրանսիայի հավաքականում.

«Ես ներդրեցի բոլոր ուժերս և սխալներ թույլ տվեցի, որպեսզի դառնամ այն, ինչ կամ այսօր: Եվ ես հպարտանում եմ դրանով։ Ես իմ պատմությունն եմ գրել, որն այսօր արդեն ավարտվում է»,- գրել է 35-ամյա հարձակվողն Instagram-ի իր էջում։

Նշենք, որ Բենզեման «եռագույնների» կազմում հանդես է եկել նախ 2007-2015, ապա 2021-22 թթ.` անցկացրած 97 խաղում դառնալով 37 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ Բենզեման վնասվածքի պատճառով բաց թողեց վերջերս ավարտված աշխարհի առաջնությունը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023